«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի ֆինանսական իրավիճակի մասին.
«Մենք նոր խաղացողների հետ պայմանագիր կնքեցինք 215 միլիոն եվրոյով և վաճառեցինք 141 միլիոն եվրոյի ֆուտբոլիստ, ստեղծեցինք մրցունակ թիմ 74 միլիոն եվրոյով:
Մենք կրճատել ենք աշխատավարձերի ծախսերը մոտ 100 միլիոն եվրոյով և, հետևաբար, ծրագրում ենք դրանք կրճատել ևս 70 միլիոն եվրոյով: Այո, մենք «Բարսելոնային» փրկեցինք ֆինանսական ճգնաժամից»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
«Բարսելոնան» 20 հանդիպումներից հետո 53 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: Կատալոնական ակումբին ամենամոտ հետապնդողը Մադրիդի «Ռեալն» է, նրանք 8 միավորով են զիջում կատալոնացիներին։
























































