Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Զենիթի» բրազիլացի պաշտպան Ռոբերտ Ռենանի ծառայություններով, հայտնում է Jovem Pan Esportes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» 19-ամյա ֆուտբոլիստի համար «Զենիթին» կառաջարկեն 40 միլիոն եվրո։ Սպասվում է, որ ռուսական ակումբին պաշտոնական հարցում կարող է ուղարկվել Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությունից անմիջապես հետո, որտեղ հանդես է գալիս Ռենանը։
Հիշեցնենք, որ երիտասարդ պաշտպանը «Զենիթ» է տեղափոխվել այս ձմռանը «Կորինտիանսից»: Բրազիլացու պայմանագիրը պետերբուրգյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը Ռենանի տրանսֆերային արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։
ՌՊԼ-ի 17 տուրից հետո «Զենիթը» վաստակել է 42 միավոր և վստահորեն գլխավորում է Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը:
























































