Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 5-րդ անգամ է դուրս եկել Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ։ Սա մրցաշարի նոր ռեկորդ է։
«Ռեալը» երեկ հաղթեց եգիպտական «Ալ-Ահլիին»։ Հանդիպումն ավարտվել է 4-1 հաշվով՝ հօգուտ Կարլո Անչելոտիի թիմի։
«Ռեալը» եզրափակիչում կխաղա «Ալ-Հիլալի» հետ։ Սաուդյան ակումբը կիսաեզրափակչում հաղթել էր բրազիլական «Ֆլամենգոյին»։
Եզրափակչի հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Նշենք որ նախորդ բոլոր 4 եզրափակիչներում, որոնց մասնակցել է մադրիդյան ակումբը, իսպանացիները հաղթել են։
























































