Մադրիդի «Ռեալն» ու Մարկո Ասենսիոն տարաձայնություններ ունեն նոր պայմանագրի բանակցություններում ֆուտբոլիստի աշխատավարձի շուրջ։
Մադրիդյան ակումբի և ֆուտբոլիստի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Ինչպես հայտնում է El Debate-ը, դեկտեմբերի վերջին ակումբը նոր պայմանագրի վերաբերյալ առաջին առաջարկն է արել Ասենսիոյին։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր պայմանագրի ժամկետի շուրջ (4 տարի), սակայն աշխատավարձի շուրջ համաձայնության չեն եկել։
Այժմ Մարկոն ստանում է տարեկան 4,5 մլն եվրո, իսկ Մադրիդի «Ռեալը» նրան առաջարկել է աշխատավարձի բարձրացում 300 հազար եվրոյով՝ տարեկան 4,8 մլն եվրո։ Ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը պահանջել է ավելացնել առաջարկը մինչև տարեկան 6 միլիոն եվրո։ Նշվում է, որ իսպանացին չի համաձայնի տարեկան 5,5 միլիոն եվրոյից ցածր աշխատավարձի։
Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ զիջումների գնալ, քանի որ Ասենսիոն ավելի հաճախ մնում է պահեստայինների նստարանին, քան հայտնվում մեկնարկային ակզմում։ Նշվում է, որ մադրիդյան ակումբը Մարկոյին տարեկան 5 միլիոն եվրոյից ավել չի առաջարկի։
























































