Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը կարող է փոխարինել ներկայիս գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին, հայտնում է Defensa Central-ը։
Նշվում է, որ դա կարող է հնարավոր դառնալ, եթե այս մրցաշրջանում ակումբը չհաղթի Չեմպիոնների լիգան կամ Լա լիգան։
Ռաուլի աշխատանքը տպավորել է ակումբի ղեկավարությանը Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի արդյունքներով։ «Կաստիլիան» Սեգունդա B-ում (Իսպանիայում երրորդ ուժեղագույն առաջնությունը) 2-րդ տեղում է և կարող է հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Սեգունդայում։
Ռաուլը գիտի, որ ակումբում իր նկատմամբ վստահությունն աճում է, ուստի վերջերս մերժել է նաև «Լիդսը» գլխավորելու առաջարկը:
























































