Դիեգո Սիմեոնեն դժգոհ է Մեմֆիս Դեպայից։
Ինչպես հայտնում է Voetbal International-ը, «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը խնդրել է մարզչական շտաբին անհատական աշխատանք տանել Դեպայի հետ՝ «Բարսելոնայում» երկարատև խաղային պրակտիկայի բացակայությունից հետո մարզավիճակ ձեռք բերելու համար։
Սակայն այս պահին Սիմեոնեն վստահ չէ, որ հարձակվողը պատրաստ է խաղալ իր հնարավորությունների առավելագույն չափով։
Մեմֆիս Դեպայը «Ատլետիկո» է տեղափոխվել «Բարսելոնայից» հունվարին և 2,5 տարվա պայմանագիր է կնքել։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Դեպայը խաղադաշտ է դուրս եկել Լա լիգայի միայն 2 խաղում և դարձել 1 գոլի հեղինակ։