Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք վնասվածք ունեցող Կարիմ Բենզեման, Տիբո Կուրտուան և Էդեր Միլիտաոն կարող են մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը։
Երեք խաղացողներն էլ ընդգրկված չեն եղել 22 հոգանոց ցուցակում, ովքեր մեկնել են Մարոկկո՝ եգիպտական «Ալ-Ահլիի» հետ ակումբային ԱԱ-ի կիսաեզրափակիչ հանդիպմանը։
«Երեքն էլ հայտացուցակում են։ Սա նշանակում է, որ նրանք կարող են վերականգնվել մինչև եզրափակիչ: Տեսնենք։ Առայժմ նախընտրեցինք նրանց թողնել Մադրիդում։ Հետո կերևա, թե արդյոք նրանք կարող են պատրաստ լինել շաբաթ օրվա խաղին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Թիմերի միջև հանդիպումը նախատեսված է փետրվարի 8-ին։