Մադրիդի «Ռեալն» ու «Ինտերը» կարող են կիսապաշտպանների փոխանակում կատարել։
«Սերուցքայինները» հետաքրքրված են միլանյան ակումբից Նիկոլո Բարելայով։ Ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Մադրիդի «Ռեալը» պատրաստ է որոշակի գումար տալ և իտալական ակումբին առաջարկել Դանիել Սեբալյոսի ծառայությունները։
Սեբալյոսի պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է ամռանը, սակայն «արքայական» ակումբը կարող է երկարաձգել պայմանագիրը խաղացողի հետ՝ նրան «Ինտերի» հետ բանակցություններում ներառելու համար։
























































