Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինյոն խոսել է կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Չավիի մասին.
«Չավին իմ ընկերն է: Հուսանք՝ «Բարսելոնայում» նրա գործերը հետագայում էլ լավ կլինեն և նա կկարողանա նվաճել չեմպիոնական տիտղոսը»,- լեգենդար բրազիլացու խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
Հունվարին կատալոնացիները Չավիի գլխավորությամբ նվաճել են առաջին տիտղոսը՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում 3-1 հաշվով հաղթելով Մադրիդի «Ռեալին»:
Պրիմերայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 20 խաղից հետո 8 միավորով գերազանցում է «Ռեալին»: