Անչելոտիի նկատմամբ վստահությունը Մադրիդի «Ռեալում» թուլացել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղում «Բարսելոնային» պարտվելուց և Լա Լիգայի առաջին տեղից 8 միավորի տարբերությունից հետո, հայտնում է Relevo-ն:
Սուպերգավաթի խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո մադրիդցիների ղեկավարների հավատը մարզչի նկատմամբ թուլացել է։ Այս առումով Անչելոտիի համար կարող է որոշիչ լինել Աշխարհի ակումբային առաջնությունում հաջող ելույթը։ Մարզչի ապագան կապված է ոչ միայն թիմի արդյունքների, այլև թիմի խաղի ընդհանուր առաջընթացի հետ։
Անչելոտին, ով արդեն գիտի, որ «Ռեալի» ղեկավարությունում իր նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, սխալվելու իրավունք այլևս չունի։ Նա դա հանգիստ է ընկալում, քանի որ գիտի և հասկանում է, թե ինչ պահանջներ են դրվում «Ռեալում»։ Նաև մարզիչը կարծում է, որ թիմն իր հերթին պետք է արձագանքի վերջին ձախողումներին։ Անչելոտին հասկանում է, որ մրցաշրջանի վերջում պետք է «Ռեալը» որևէ տիտղոս նվաճի։
Սակայն Անչելոտին իր հերթին դժգոհ է, որ թիմը ձմռանը չի համալրվել նոր ֆուտբոլիստներով։ Մարզիչը հայտնվել է այնպիսի վիճակում, որպետք է հույսը դնի 15-16 խաղացողների վրա մի քանի տարբեր մրցաշարերում (Լա լիգա, ՉԼ, Իսպանիա գավաթ, ակումբային ԱԱ): Մասնավորապես, Անչելոտին ցանկանում էր, որ Մադրիդի «Ռեալը» հարձակվող ձեռք բերի, որը կփոխարինի Կարիմ Բենզեմային, սակայն դա տեղի չունեցավ։