«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գովասանքի խոսքեր է հնչեցրել թիմի հարձակվող Ռաֆինիայի հասցեին Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղից հետո (3-0): Բրազիլացի ֆուտբոլիստը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Ինձ թվում է, որ նա ավելի ու ավելի լավ է իրեն դրսևորում: Ռաֆինիան արտասովոր խաղացող է»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
26-ամյա Ռաֆինիան «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում նա 29 խաղի է մասնակցել և դարձել է 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: