«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է 2022/23 մրցաշրջանում ակումբի հաջողությունների մասին։
«Մենք լավ ենք գործում, և մրցաշրջանի հենց սկզբում մենք տրամադրվեցինք, որպեսզի մրցաշարի կեսին 53 միավորով առաջինը լինեինք՝ 2-րդ տեղից 8 միավորով առաջ:
Բայց փաստն այն է, որ մենք դեռ շատ աշխատանք ունենք անելու, պետք է ավելի շատ նվիրում ու վճռականություն ցուցաբերենք։
Չավին հիանալի աշխատանք է կատարում՝ նա ամենադժվար պահին վերցրեց թիմը և հրաշքով կարողացավ համախմբել խաղացողներին: Գլխավորը նվիրվածությունն ու թիմային ոգին է»,- Լապորտային է մեջբերում Mundo Deportivo-ն։