Մադրիդի «Ռեալը» Մարոկկոյում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությանը կմասնակցի առանց Տիբո Կուրտուայի և Կարիմ Բենզեմայի, հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մրցաշարի համար հայտացուցակում ընդգրկվել է 22 ֆուտբոլիստ։ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի Եգիպտոսի «Ալ Ահլիի» հետ։ Խաղը կկայանա փետրվարի 8-ին։ Մյուս կիսաեզրափակիչում բրազիլական «Ֆլամենգոն» կմրցի Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հետ: