Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման և դարպասապահ Տիբո Կուրտուան չեն մասնակցի «Ալ-Ահլիի» դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչի հանդիպմանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստները մնացել են Իսպանիայում և ապաքինվում են վնասվածքներից։ Ինչպես նշում է Marca-ն, նրանք կարող են ժամանակ ունենալ վերականգնվելու եզրափակիչի համար, որը կանցկացվի փետրվարի 11-ին։
«Ալ-Ահլիի» հետ կիսաեզրափակիչը նախատեսված է փետրվարի 8-ին: