«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պահպանում է ակումբային աշխարհի առաջնությանը մասնակցելու շանսերը։
Marca-ի տեղեկացմամբ՝ ձախ ոտքի վնասվածքը, որը դարպասապահը ստացել էր Լա լիգայի 20-րդ տուրի «Մալյորկայի» դեմ խաղում (0-1), այնքան լուրջ չէ, որքան թվում էր։
Նշվում է, որ եթե առաջիկա օրերին բելգիացու վիճակը լավանա, բացառված չէ, որ նա կկարողանա մասնակցել ակումբային ԱԱ-ի եզրափակչին (եթե «Ռեալը» կիսաեզրափակչում հաղթի «Ալ-Ահլիին»)։ «Ֆլամենգո»-«Ալ-Հիլյալ» զույգի հաղթողի հետ խաղը պլանավորված է փետրվարի 11-ին։