Դանի Սեբալյոսը կարող է «Ռեալից» տեղափոխվել «Ատլետիկո»։
26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ։ «Ներքնակները» խաղացողին առաջարկել են նոր մրցաշրջանից առաջ միանալ իրենց։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ ֆուտբոլիստը դեռ տեղափոխության համաձայնություն չի տվել։ Նա ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ ու սպասում է իրավիճակի զարգացմանը։
Խաղացողի հետ կապ են հաստատել նաև «Միլանը» և «Ասթոն Վիլան»։ Նա մերժել է բիրմինգհեմյան ակումբի առաջարկը, քանի որ դեռ չի պլանավորում վերադառնալ ԱՊԼ։