«Այնտրախտի» պաշտպան Էվան Օբիտե Ն՛Դիկայի՝ 2023 թվականի ամռանն ազատ խաղացողի կարգավիճակում կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
Այս մասին հայտնում է Tuttomercatoweb-ը: Աղբյուրի փոխանցմամբ, իսպանական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի հետ նախնական պայմանագիր է համաձայնեցրել:
Ն՛Դիկան 2018 թվականի ամռանն է դարձել գերմանական թիմի ֆուտբոլիստ: Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում 27 հանդիպման է մասնակցել և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: Հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի հետ ցանկացել են պայմանագիր կնքել եվրոպական թոփ-ակումբներ:
2019 թվականի սեպտեմբերին Էվան Ն՛Դիկան մեկ հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի Մ21 տարեկանների հավաքականի կազմում: