«Բարսելոնայի» կանանց թիմի ֆուտբոլիստուհի Ասիսատ Օսոալան իր վերջին 4 հանդիպումներում 3 հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
Ընդհանուր առմամբ նիգերիացի ֆուտբոլիստուհին 10 գոլ է հեղինակել վերջին 4 խաղում։
Նա հեթ-տրիկ է գրանցել «Բետիսի», «Տեներիֆեի» և «Լաս Պլանասի» հետ խաղերում, և մեկ գոլ խփել է «Վալենսիայի» հետ խաղում։
Ընդ որում, այս 4 հանդիպումների հանրագումարով ֆուտբոլիստուհին 360 հնարավորից ընդամենը 182 րոպե է անցկացրել խաղադաշտում։