«Յուվենտուսի» մի քանի ֆուտբոլիստ կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտմում է Goal-ը:
Կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել Դուշան Վլահովիչին, Ֆեդերիկո Կիեզային և Մանուել Լոկատելիին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլահովիչի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Յուվենտուսից» հանվել է 15 միավոր, թուրինյան թիմը կարող է հաջորդ մրցաշրջանում չմասնակցել եվրագավաթների։ Այդ իսկ պատճառով շատ ֆուտբոլիստներ կարող են դիտարկել ակումբից հեռանալու տարբերակը։