«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Մադրիդի «Ռեալի» մասին.
«Ռեալը» կարող է հաղթել ցանկացած թիմի, և նրանք միևնույն է պետք է գան «Կամպ Նոու»: Յուրաքանչյուր խաղ պատերազմ կլինի, և սա դեռ վերջը չէ: Ես «Բարսելոնային» ոչ թե համարում եմ ֆավորիտ, այլ՝ թեկնածու: Մենք հնարավորություն ունենք նվաճելու մնացած բոլոր տիտղոսները, բայց դա պետք է ապացուցենք խաղադաշտում: Էյֆորիան լավ է, բայց այն պետք է զսպել»,- Չավիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
20 տուրից հետո «Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 53 միավոր: Առաջատարից «Ռեալը» ետ է մնում 8 միավորով: Իսպանիայի առաջնության վերջին 11 տուրերում «Բարսելոնան» 10 հաղթանակ է տարել և մեկ ոչ-ոքի խաղացել: