«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի 20-րդ տուրի խաղում 3-0 հաշվով «Սևիլիային» հաղթելուց հետո կիսվել է իր կարծիքով։
«Մենք նայում ենք մրցաշարային աղյուսակին, երբ խաղում ենք վստահ, լավ և արդյունավետ: Մենք հիմա մեծ անպարտելիության շարք ունենք:
Ընդհանուր առմամբ, մենք հիանալի խաղ անցկացրինք։ Մենք լավ գործեցինք մրցակցի դեմ, որին մեզ համար սովորաբար հեշտ չէ հաղթել։ Այժմ «Ռեալի» նկատմամբ առավելությունը 8 միավոր է։
Սա քաջություն ցուցաբերելու օր էր։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ստեղծեցինք «Սևիլիայի» դեմ խաղում, ես գոհ եմ թիմի խաղից»,- մեջբերում է Չավիին Marca-ն։