Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Մալյորկայի» դեմ հանդիպումը (0:1).
«Մենք սպասում էինք այսպիսի խաղ՝ շատ կոշտ, դժվար: Մեր բախտը չբերեց։
Խաղն անընդհատ դադարեցվում էր, խախտումները շատ էին։ Մենք ունեինք հնարավորություններ, բայց չօգտագործեցինք դրանք։
Մեզ համար դժվար էր գործել գծերի միջև, մենք փորձեցինք, բայց ապարդյուն: Մենք արժանի էինք ոչ-ոքիի։
Կրոսը վնասվածք ուներ վերջին խաղում, ինչպես և Մոդրիչը»,- ասել է Անչելոտին։