Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Fichajes-ը։
Ըստ հրապարակման՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը հույս ունի, որ կկարողանա պայմանագիր կնքել ուրուգվայցի կիսապաշտպանի հետ։ Մանկունիացիները 82 միլիոն եվրոյի առաջարկ են պատրաստում «սերուցքայիններին»։ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները տպավորված են, թե ինչպես է ուրուգվայցին հանդես եկել 2022 թվականի աշխարհի առաջնությունում և հանդես գալիս ակումբային մակարդակով:
24-ամյա կիսապաշտպանի գործող համաձայնագիրը մադրիդյան ակումբի հետ հաշվարկված է մինչև 2027 թվականի ամառ։
Վալվերդեն ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։