«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոստովանել է, որ իրեն այնքան էլ չի անհանգստացնում Լա լիգայի ընթացիկ աղյուսակում միավորների վերջնական թիվը։ Թիմն Իսպանիայի առաջնության 19 տուրի արդյունքներով առայժմ ունի 50 միավոր։
«Կարո՞ղ է «Բարսելոնան» հավաքել 100 միավոր: Դա ինձ չի անհանգստացնում: Ցանկանում եմ հաղթել առաջնությունը, նույնիսկ եթե դրա համար ընդամենը յոթանասուն միավոր հավաքենք։ Եթե կրկնենք ռեկորդը, հիանալի կլինի։ Բայց մեր նպատակը տիտղոսն է»,- ասել է Չավին Barca Universal-ի իսպանական խմբագրության հետ զրույցում:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության պատմության մեջ միայն երկու ակումբ է հասել մրցաշրջանում հարյուր միավորի նշաձողին։ 2011/12 մրցաշրջանում հաջողության հասավ Մադրիդի «Ռեալը», իսկ մեկ տարի անց՝ «Բարսելոնան»։