«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատիով հետաքրքրված են յոթ ակումբներ, այդ թվում՝ Մյունխենի «Բավարիան»: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Մյունխենցիներին շատ է դուր գալիս այս խաղացողը, սակայն ակումբը «Բարսային» ոչ մի պաշտոնական առաջարկ չի արել։ Ֆատիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև անգլիական չորս թիմեր, այդ թվում՝ «Արսենալը» և «Տոտենհեմը»։
Վերջին հանդիպումներում խաղացողը հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում, և թոփ-ակումբները կարող են օգտվել այս հանգամանքից: Չավին հայտարարել է, որ «Բարսելոնան» մտադիր չէ վաճառել Ֆատիին, և որ ակումբը հավատում է ֆուտբոլիստին:
Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Հրաժարագինը կազմում է 1 միլիարդ եվրո, «Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնությունը՝ հինգ միավորով առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից»: