«Ֆլամենգոյի» պաշտպան Ուեսլին կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Sport-ը։
Ըստ աղբոյւրի՝ կատալոն յան թիմի ղեկավարությունն այս խաղացողին առաջնահերթ տարբերակ է համարում պաշտպանության աջ եզրն ուժեղացնելու համար։ Հաղորդվում է նաև, որ կատալոնական ակումբը հունվարին արդեն հարցում է ուղարկել բրազիլական ակումբին, սակայն կողմերը չեն կարողացել պայմանավորվել գնի շուրջ։
19-ամյա բրազիլացին 2021 թվականի հունվարից է հանդես գալիս «Ֆլամենգոյում»: Նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Ընդհանուր առմամբ, նա բրազիլական ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։