Լա լիգայի 20-րդ տուրի խաղում «Էլչեն» առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ։
Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով։ Հաղթողների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պեր Միլան։
Սա «Էլչեի» առաջին հաղթանակն է 2022/23 մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում. մինչ այդ ակումբը 19 խաղում վաստակել էր ընդամենը 6 միավոր։
«Վիլյառեալը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
Նշենք, որ այս պահի դրությամբ միայն իտալական «Կրեմոնեզեն» ոչ մի հաղթանակ չի տարել թոփ-5 լիգաներում այս մրցաշրջանում։
























































