Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրի խաղում «Էսպանյոլը» ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ։
Խաղը կայացել է Բարսելոնայի «Կորնել Էլ Պրատ» մարզադաշտում այսօր՝ փետրվարի 4-ին:
Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը Անտե Բուդիմիրի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Իսկ ընդմիջումից անմիջապես առաջ թիմերը մնացին 10-ական ֆուտբոլիստով՝ կարմիր քարտեր ստացան Էզ Աբդեն «Օսասունայից» և Պյեր-Գաբրիելը «Էսպանյոլից»:
Երկրորդ խաղակեսում տանտերերը խուսափեցին պարտությունից. գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Մարտին Բրեյթվեյթը։ Արդյունքում՝ 1-1։
























































