«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին խոսել է տրանսֆերային շուկայում ֆուտբոլիստների նկատմամբ վերաբերմունքի մասին.
«Սա շատ յուրահատուկ թեմա է, որի մասին ինձ համար շատ դժվար է խոսել: Երբ ես մտնում եմ հանդերձարան, սովորաբար տեսնում եմ մարդկանց, իսկ տրանսֆերային շուկայում նրանց օգտագործում են որպես արտադրանք:
Դա նույնն է, ինչ ֆուտբոլիստներին վերաբերվեն լոլիկի պահածոյի պես: Երբեմն շատ բարձր տրանսֆերային արժեք են սահմանում, իսկ վեց ամիս հետո նույն ֆուտբոլիստին վարձակալությամբ հանձնում են գրեթե չնչին գումարով։
Ես օրինակ եմ բերում Օկամպոսին կամ Բրայան Ժիլին, ովքեր վերադարձան այստեղ երջանիկ լինելու համար, չնայած այն բանին, որ նախկինում նրանց համար մեծ գումար էին վճարել»,- Սամպաոլիի խոսքերն է մեջբերում As-ը։