Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) «Բարսելոնային» թույլ չի տվել ձեռք բերել «Լոս Անջելես Գելեքսիի» պաշտպան Խուլիան Արաուխոյին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Բոլոր կողմերի միջև պայմանավորվածություն է եղել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, սակայն կատալոնացիները չեն հասցրել վերջնական տեսքի բերել գործարքը։ Իսպանական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանիի խոսքով՝ ակումբը «18 վայրկյան ուշացել է» փաստաղթերը ներկայացնել մինչ տրանսֆերային պատուհանի փակվելը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնացիները համաձայնեցրել են 21-ամյա պաշտպանի տրանսֆերը 4 միլիոն եվրոյի դիմաց։
Նախորդ մրցաշրջանում MLS-ում Արաուխոն մասնակցել է 31 հանդիպման, դարձել 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































