Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա լիգայի 17-րդ տուրի խաղում «Վալենսիային» (2:0) հաղթելուց հետո խոսել է Կարիմ Բենզեմայի ու Էդեր Միլիտաոյի ստացած վնասվածքների մասին։ Առաջին խաղակեսում բրազիլացին ստիպված է եղել լքել խաղադաշտը, իսկ ֆրանսիացին փոխարինվել է 60-րդ րոպեին։
«Բենզեման ինչ-որ թեթև վնասվածք ունի, իսկ Միլիտաոն հաստատ չի հասցնի վերականգնվել մինչև կիրակի»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է՝ «Բարսելոնայից» հետ մնալով 5 միավորով։ «Վալենսիան» 20 միավորով 14-րդ տեղում է: