«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չի կարողացել ավարտել Լա լիգայի 17-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ հանդիպումը (2:0)։ 35-ամյա ֆրանսիացուն 60-րդ րոպեին փոխարինել է Ռոդրիգոն։
Ինչպես հայտնում է Marca-ն, դուրս գալով խաղադաշտից, հարձակվողը ցավեր է զգացել ծնկի հետևի հատվածում։ Այս հանդիպմանը նա երկու գոլային փոխանցում է կատարել։
Այս մրցաշրջանում Բենզեման վնասվածքի պատճառով արդեն բաց է թողել 7 հանդիպում, ինչպես նաև չի խաղացել Ֆրանսիայի հավաքականի կազմում ԱԱ2022-ում։ Ընդհանուր առմամբ, Մադրիդի «Ռեալի» կազմում 2022/23 մրցաշրջանում նա 21 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։