Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Վալենսիայի» դարպասը:
Մադրիդյան թիմի կազմում գոլ խփեցին Ասենսիոն ու Վինիսիուս Ժունիորը:
Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 45 միավորով 2-րդ տեղում է ու 5 միավոր է զիջում առաջատար «Բարսելոնային»: