Պաշտպան Ֆրանսիսկո Գարսիան, ով հանդես է գալիս «Ռայո Վալեկանոյում», այս մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Այս մասին հայտնում են լրագրող Նիկոլո Սկիրան։ Ինչպես հայտնի է դարձել ինսայդերին, 23-ամյա ֆուտբոլիստը «արքայական» ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։
Տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ֆուտբոլիստի ներկայիս ակումբին կվճարի հինգ միլիոն եվրո։
2022/2023 մրցաշրջանում Գարսիան մասնակցել է 19 հանդիպման, որոնցում երկու գոլային փոխանցում է կատարել։