«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Լա լիգայի 17-րդ տուրի խաղում (2:1) «Բետիսին» հաղթելուց հետո կիսվել է իր կարծիքով.
«Մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Խաղը գերազանց էր։ Որոշ դժվարություններ ունեցանք, բայց հիանալի հանդիպում անցկացրինք։
Արդյունքից ու խաղից գոհ եմ հեռանում։ «Ժիրոնայի» համեմատ մենք կատարելագործվել ենք։ Մենք առաջատարներն ենք։
Մենք լավ ենք խաղում պաշտպանությունում։ Մենք լավ ենք աշխատում, և այս աշխատանքը տալիս է արդյունք: Կարծում եմ՝ այսօր ֆուտբոլիստներն անցկացրին մրցաշրջանի լավագույն խաղերից մեկը»,- մեջբերում է Չավիին Marca-ն։