«Բարսելոնայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի վնասվածքը սապսվածից լուրջ է։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ 25-ամյա ֆրանսիացին «Ժիրոնայի» հետ » 19-րդ տուրի խաղում (1:0) վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 3 շաբաթ։
Նույնիսկ տեղեկություններ կային, որ ֆուտբոլիստը կօգնի թիմին փետրվարի վերջին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Եվրոպայի լիգայի պատասխան խաղում:
Բայց հիմա սպասվում է, որ խաղացողը խաղադաշտ դուրս չի գա մարտի առաջին կեսից շուտ, այսինքն՝ վերականգնման ժամկետը կկազմի առնվազն 4-5 շաբաթ։
Իսպանական Լա լիգայի 17–րդ տուրում Բարսելոնան այսօր արտագնա խաղում կմրցի Բետիսի հետ։
























































