«Բարսելոնայի» աջ պաշտպան Էկտոր Բելերինը վարձավճարով տեղափոխվել է «Սպորտինգ», հայտնում է պորտուգալական ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը հանդես կգա Լիսաբոնում։ Նախկինում ԶԼՄ-ները նշում էին, որ իսպանացին մշտական հիմունքներով կլքի «Բարսելոնան», սակայն ակումբները պայմանավորվել են վարձակալության շուրջ:
Այս մրցաշրջանում Հեկտոր Բելերինը յոթ հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում:
Լիսաբոնի «Սպորտինգը» 17 տուրից հետո Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում է։