«Բարսելոնան» ցանկանում է տրանսֆեր իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, անհրաժեշտության դեպքում կատալոնական ակումբը կկարողանա մոտ 10 մլն եվրո ծախսել։
Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով բաց է թողելու մեկ ամիս, և դա ազդել է «Բարսելոնայի» ծրագրերի վրա: Տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին ակումբը կփորձի պայմանագիր կնքել եզրային հարձակվողի հետ:
Նշվում է, որ «Բարսելոնան» չի ցանկանում կրկնել անցյալի սխալները և աննպատակ տրանսֆերներ կատարել։ Մինչ խաղացողներից որևէ մեկին տրանսֆերի առաջարկ անելը, ակումբի ղեկավարությունը ուշադիր կուսումնասիրի տվյալ տարբերակը։
Հաշվի առնելով ծանր ֆինանսական իրավիճակը՝ «Բարսան» դիտարկում է հնարավոր վարձակալության տարբերակները։
























































