«Ռոման» մտադիր է ձեռք բերել «Այաքսի» կիսապաշտպան Դուշան Տադիչին, եթե կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն հեռանա թիմից: Հռոմեացիները սերբ ֆուտբոլիստի հետ արդեն 2,5 մրցաշրջանի պայմանագիր են համաձայնեցրել: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Նիդերլանդների ընթացիկ առաջնության 19 խաղերում 34-ամյա Տադիչն «Այաքսի» կազմում 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Վերջին տեղեկությունների համաձայն, Ձանիոլոյի ծառայություններով հետաքրքրված է «Լիդսը»: Ֆուտբոլիստը դեմ չէ Անգլիա տեղափոխությանը: