«Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Մոնցայից» կրած պարտությունը (0:2).
«Սարսափելի առաջին խաղակես, մենք բազմաթիվ անհատական սխալներ թույլ տվեցինք: Արդյունքում հանդիպումը բոլորովին այլ կերպ ստացվեց, քան նախատեսել էինք։
Այժմ մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը, ի վերջո, մենք Յուվենտուսն ենք»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում JuveNews-ը։
Թուրինյան ակումբն այս պահին մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է։ «Յուվեն» 20 խաղից հետ իր ակտիվում ունի 23 միավոր։