«Ատլետիկի» հարձակվող Ինակի Ուիլյամսը վնասվածքի պատճառով բաց է թողել Լա լիգայի 19-րդ տուրի «Սելտայի» հետ հանդիպումը։
28-ամյա ֆուտբոլիստը 2016 թվականի ապրիլի 17-ից հետո առաջին անգամ չի մասնակցել Իսպանիայի առաջնության հանդիպմանը։
Ուիլյամսն անցկացրել է 251 խաղ անընդմեջ՝ առանց բացթողումների, ինչը Լա Լիգայի ռեկորդ է:
Գանայի հավաքականի հարձակվողը Բիլբաոյի ակումբում հանդես է գալիս արդեն 9-րդ տարին։
























































