Իտալական Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ հաղթեց «Ռոմային»՝ 2-1 հաշվով։
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է խաղի արդյունքները․
«Առաջին րոպեից մենք շատ լավ խաղացինք։ Բայց առաջին գոլը մեզ փոքր-ինչ անակնկալի բերեց։ Մենք, կարծում եմ, ամենաշատ խնդիրներն ենք առաջացրել «Նապոլիին» այս մրցաշրջանում։
Բայց շատ բաներ մեր դեմ էին, այդ թվում՝ մարզադաշտը, որը կրքոտ աջակցում էր իր սիրելի թիմին: Ֆուտբոլը միշտ չէ, որ արդար է»,- Մոուրինյուին է մեջբերում Calcionapoli-ն: