«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Լա լիգայի 19-րդ տուրում «Վալյադոլիդից» կրած նվազագույն հաշվով պարտությունը։
«Գիտեինք, որ յուրահատուկ խաղ է լինելու՝ հաշվի առնելով մրցաշարային աղյուսակում երկու թիմերի դիրքերը։ Փորձել էինք փոխել մեր խաղոճը, գործելով մրցակցին համապատասխան, այդ պատճառով դարպասի գրավման 4-5 շանս ունեինք, բայց մեր բախտը չբերեց։ Երկրորդ կեսում ամեն ինչ փոխվեց, որովհետև մրցակիցն ավելի շատ համառություն դրսևորեց։
Հասկանալի է, որ այս պարտության համար ես եմ պատասխանատվություն կրում։ Ճիշտ է, թիմը հիմա անկայուն է գործում։ Մեր աշխատանքը շարունակվում է, որ խաղադաշտում փոխենք իրավիճակը։
Հասկանում եմ, որ իմ դրությունը հարցականի տակ է, այդ պատճառով կհարգեմ ցանկացած որոշում, որը կընդունի ակումբը։ Իմ միակ առաջնահերթությունը իրավիճակը փոխելու փորձն է»,-Գատուզոյի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
























































