Ա Սերիայի 20-րդ տուրում «Յուվենտուսը» տանը մրցում էր «Մոնցայի» հետ ու պարտություն կրեց։ Հյուրերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին թուրինցիների դարպասը։
Երկու գոլն էլ «Յուվենտուսը» բաց թողեց առաջին կեսում և ոչնչով չկարողացավ պատասխանել մրցակցին։
Այս խաղից հետո «Յուվեն» 23 միավորով 13-րդ տեղում է, իսկ «Մոնցան» 25 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական։