«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ երկու հանդիպումները։
Ֆրանսիացին վնասվածք է ստացել Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստն անմիջապես բուժզննում է անցել, իսկ երեկոյան հաստատվել է ազդրի մկանային վնասվածքի մասին տեղեկությունը։
Ինչպես հայտնում է Marca-ն, Դեմբելեն բաց կթողնի առնվազն երեք շաբաթ:
«Բարսելոնան» վաստակել է 47 միավոր և վեց միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Ռեալին», սակայն մադրիդցիները մեկ խաղ պակաս ունեն:
























































