«Ատլետիկոն» հետաքրքրված է «Մարսելի» պաշտպան Ջոնաթան Կլոսով, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբն առաջարկել է 30-ամյա ֆրանսիացուն վարձակալել մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը՝ հետագայում9 միլիոն եվրոյի գնման տարբերակով։ Կողմերը բանակցություններ են վարում հնարավոր տրանսֆերի շուրջ։
2022/23 մրցաշրջանում Կլոսը Մարսելի կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































