Իսպանացի ֆուտբոլիստ Խորդի Ամատը դարձել է Ինդոնեզիայի քաղաքացի։ Ֆուտբոլիստը ծնվել է Իսպանիայի Կանե դե Մար քաղաքում, սակայն մանկության տարիներին հայտնի է դարձել, որ նա թագաժառանգ է։
Ֆուտբոլիստը դարձել է ռաջա, ինչպես իր նախապապը։ Տոհմն օգնել է Ամատին Ինդոնեզիայի քաղաքացիություն ստանալ, հայտնում է Marca-ն: Ժորդին արդեն ընդգրկվել է Ինդոնեզիայի հավաքականում։
Ֆուտբոլիստը հանդես է եկել «Ռայո Վալեկանոյում», «Ռեալ Բետիսում», «Էսպանյոլում», ինչպես նաև բելգիական «Էուպենում»: Նա նաև հանդես է եկել Իսպանիայի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։
Ռաջան իշխանի կամ արքայազնի տիտղոսին համարժեք տիտղոս է: