Իսպանական MundoDeportivo-ն հայտնում է Դաիչի Կամադայի նկատմամբ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին։ Ֆուտբոլիստը հանդես է գալիս «Այնտրախտում»:
Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է ամռանը և ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել այն։ Կատալոնացիներն արդեն հարցում են ուղարկել ճապոնացու տրանսֆերի վերաբերյալ, հավանաբար խաղացողը իսպանական ակումբ կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Կամադան դարձել է 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստն «Այնտրախտի» կազմում անցկացրել է 24 հանդիպում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սևիլյան», «Բորուսիան» և «Տոտենհեմը» ևս հետարքրված են Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով։