ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ակնարկել է, որ թիմի պահեստային դարպասապահ Կեյլոր Նավասը կարող է մինչև մրցաշրջանի ավարտ վարձավճարով հանդես գալ «Նոթինգհեմ Ֆորեստում»:
Հիշեցնենք, որ «անտառապահները» ցանկանում են ձեռք բերել կոստառիկացուն՝ վնասվածք ստացած Դին Հենդերսոնին փոխարինելու համար։
«Նավասը հիանալի մրցակից է Դոնարումայի համար, բայց մենք նաև պետք է հարգենք նրա որոշումը: Հաշվի առնելով Կեյլորի կարգավիճակը և նրա անձնական որակները, այժմ ակումբի ղեկավարությունը լսում է նրան և փորձում է ճիշտ լուծում գտնել։ Այս պահին դեռ չենք կարող խոսել նրա հեռանալու մասին՝ որպես հաստատված փաստ»,- ասել է Գալտիեն մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Նավասի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։