Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը մոտ է կրկին վարձավճարով այլ ակումբ տեղափոխվելուն։
Relevo-ի տեղեկություններով՝ իսպանացի կիսապաշտպանը մրցաշրջանի երկրորդ կեսը կանցկացնի «Վալենսիայի» կազմում՝ Ջենարո Գատուզոյի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ Սաուլն այս մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» հիմնական կազմում ոչ հաճախ է հայտնվում։ Կիսապաշտպանն ընդամենը մեկ գոլային փոխանցում ունի իր ակտիվում Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում։
Սաուլը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Լոնդոնի «Չելսիում»: Գործարքի ավարտից հետո լոնդոնցիները հրաժարվել են կիսապաշտպանին գնել 38 միլիոն եվրոյով։ «Վալենսիան» այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի տասներկուերորդ տեղում է: